Պուտինը պատրաստվում է հանդիպել Ալիևի հետ և առաջարկել ևս մեկ եռակողմ գագաթնաժողով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի Աստանայում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Մոսկվան մտադիր է առաջարկել Բաքվի և Երևանի մասնակցությամբ ևս մեկ եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ Հանդիպումը տեղի կունենա Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների գագաթնաժողովի շրջանակում:
«Կարող եմ ասել, որ մենք կառաջարկենք հաջորդ գագաթնաժողովն անցկացնել եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի (վարչապետի) նախագահների մասնակցությամբ, հուսով ենք, որ շատ մոտ ապագայում հնարավոր կլինի պայմանավորվել այս գագաթնաժողովի ժամկետների վերաբերյալ, և այն տեղի կունենա, այն շատ օգտակար և արդյունավետ կլինի»,- Մոսկվայում լրագրողներին ասել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա հիշեցրել է, որ Մոսկվան ակտիվորեն և ամեն կերպ նպաստում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։ «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու և բոլոր խնդիրների լուծման բանալին եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի ակտիվ ջանքերով, մեր նախագահի անձնական միջնորդությամբ»,- ասել է Ուշակովը։
Ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները, հավելել է նա, հիմք են հանդիսանում այն բանի համար, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կայունացել են, և այժմ ընթանում է դրանց կարգավորման գործընթացը։
«Իհարկե, մենք տեսնում ենք, որ ոչ տարածաշրջանային խաղացողները փորձում են մտնել այդ գործի մեջ, մասնավորապես՝ Եվրոմիությունն ու ԱՄՆ-ն, բայց նրանք հիմնականում օգտագործում են մեր ձեռքբերումները և, իհարկե, ևս մեկ անգամ կրկնում եմ, հիմնարար պայմանավորվածությունները եղել են. դրանց հասել ենք 2020 և 2021 թվականներին մեր ամենաակտիվ մասնակցությամբ»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Իլհամ Ալիևը, հիշեցրել է Ուշակովը, հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ «Առաջնորդներն արդեն երկկողմանի շփվել են, սակայն պայմանավորվել են ավելի մանրամասն հանդիպում անցկացնել Աստանայում»,- ասել է նա։
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են ակտիվորեն, կառուցողական կերպով, նշել է Ուշակովը, փետրվարին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը դրանք նոր մակարդակի է հասցնում։ «Մենք կարևորում ենք Ադրբեջանի հետ հարաբերությունները և, իհարկե, պատրաստ կլինենք քննարկել ոչ միայն երկկողմ գործերը, այլև կարծիքներ փոխանակել ադրբեջանա-հայկական հարաբերություններում տիրող իրավիճակի շուրջ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
30007.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
60407.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
42206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
60204.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
51004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
50004.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
47404.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
44103.11.2026, 15:42