Ուրբաթ, 02 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Պուտինի ծնողների գերեզմանին գրություն թողած կնոջը մեղադրանք է առաջադրվել

Պուտինի ծնողների գերեզմանին գրություն թողած կնոջը մեղադրանք է առաջադրվել
1354
Չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2022 թ., 22:18

Սանկտ Պետերբուրգի բնակչուհի Իրինա Ցիբանևային տնային կալանքի են ենթարկել. նա կասկածվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծնողների գերեզմանը պղծելու համար։

Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Սերաֆիմովսկի գերեզմանատանը։ Կինը պետության ղեկավարի ծնողների տապանաքարի մոտ գրություն է թողել։

Պուտինի ծնողների գերեզմանին գրություն թողած կնոջը մեղադրանք է առաջադրվել
Պուտինի ծնողների գերեզմանին գրություն թողած կնոջը մեղադրանք է առաջադրվել

Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Մահացածների մարմինների և նրանց թաղման վայրերի պղծում՝ քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության հիման վրա» հոդվածով։
Դատարանը կասկածյալին տնային կալանքի է ենթարկել մինչև 2022 թվականի նոյեմբերի 8-ը։