Չեխիան արգելում է ՌԴ քաղաքացիների մուտքը կարճաժամկետ շենգենյան վիզաներով
![]() 1280 Չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2022 թ., 22:42 Հոկտեմբերի 25-ից Չեխիան արգելում է ՌԴ քաղաքացիների մուտքը կարճաժամկետ շենգենյան վիզաներով։ Այս մասին հայտարարել է Չեխիայի ԱԳՆ ղեկավար Յան Լիպավսկին։ Նրա խոսքով՝ մինչ Ուկրաինայում «ռուսական հրթիռներն ընկնում են խաղահրապարակների և աշխատանքի գնացող մարդկանց վրա, ամեն օր միջազգային օդանավակայանով Չեխիա է մտնում Ռուսաստանի մինչև 200 քաղաքացի»։ «Ուստի մենք պայմանավորվել ենք արգելել մուտքը Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր մուտք են գործում Չեխիայի տարածք արտաքին Շենգենյան սահմանով, ներառյալ մեր միջազգային օդանավակայանը, զբոսաշրջության, սպորտի կամ մշակութային նպատակներով: Այս միջոցը կտարածվի ճանապարհորդների վրա ԵՄ անդամ ցանկացած երկրի կողմից տրված գործող Շենգեն վիզայով»,- ասել է նա։ Չեխիան այսպիսով միացավ մերձբալթյան երկրներին, Լեհաստանին և Ֆինլանդիային, որոնք նախկինում փակել էին իրենց սահմանները ռուս զբոսաշրջիկների համար։ Սեպտեմբերի սկզբին ԵՄ երկրները որոշեցին կասեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը։ Դա հանգեցրեց վիզայի վճարի թանկացման՝ 35-ից հասնելով 80 եվրոյի, լրացուցիչ փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտության, վիզայի տրամադրման ժամանակի ավելացման և բազմակի վիզաների տրամադրման կանոնների խստացման։ Եվրոհանձնաժողովի առաջարկությունների համաձայն, Ռուսաստանի քաղաքացիների վիզայի դիմումները քննարկելիս առաջարկվում է ավելի ցածր առաջնահերթություն տալ նրանց, ովքեր ԵՄ մեկնելու էական պատճառ չունեն։ ԵՄ երկրներին նաև խորհուրդ է տրվում ուշադիր ստուգել Ռուսաստանի քաղաքացիների բոլոր դիմումները և ձեռնպահ մնալ երկարաժամկետ վավերականությամբ բազմակի մուտքի արտոնագրերի տրամադրումից՝ «վստահության բացակայության պատճառով: |

«Ինչքա՞ն դիմանանք էս դժվարություններին․ գործ չկա»․ քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
5612:12
«51 տոկոս ձայն եմ բերել Ավինյանին». քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
7112:06
«Դեմդ նայի, եղբա՛յր»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10011:54
«Անկարևոր ծախսեր շատ են արվում»․ քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
13111:36
«Օրը մի անգամ պրոֆիլակտիկ տուգանո՞ւմ են ձեզ»․ Նիկոլ Փաշինյանը՝ տաքսու վարորդին (տեսանյութ)
9011:18
«Բա ասում են՝ Ֆրանսիայի հայությունը մեզ ընդդիմադիր է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13211:06
«Մի հատ երևացեք բոլորդ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
15109:48
«Աննայի ձեռքը համբուրեցի, ասացի՝ կարո՞ղ է ամուսինդ ինձ կալանավորի»․ Լևոն Թոքմաջյան․ «Հրապարակ»
18509:24
