Բանակը բինտի ու պինցետի խնդիր ուներ. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 111. «Ժողովուրդ»
![]() 215 Հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2022 թ., 09:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2019-ի մայիսի ութին (այդ օրն, ի դեպ, Շուշիի ազատագրման օրն է, ու հայ հասարակությունը դեռ եռատոն նշելու սիրտ ու տրամադրություն ուներ) այդ ժամանակ արդեն մեկ տարվա ստաժով վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին, նորից, երիցս, հերթական անգամ ու առանց հոգնելու խոսում էր իր թերևս ամենասիրելի թեմաներից մեկի՝ բանակում զինվորին «շապիկ, ներքնազգեստ» տալու մասին։ Փաստերից 13-րդը հետևյալն էր. «Ժամկետային զինծառայողներն այլևս ապահովված են բարձրորակ շապիկներով և կիսավարտիքներով։ Առաջիկայում էական փոփոխության կենթարկվի զինվորականներին տրվող հագուստի, կոշիկի որակը»,- նշում էր նա։ Օրերս, երբ արդեն ոչ թե մի քանի տասնյակ լրատվամիջոցների ու լրագրողների, այլ սոսկ Հանրային հեռուստաընկերության հարցերին էր պատասխանում, պարոն Փաշինյանը երիցս պնդեց՝ բանակը որևէ բանի կարիք չունի, բայց բոլորս էլ ՀՀ քաղաքացիներ ենք, բանակում մեր եղբայրները, զավակները, ընկերները, հայրերն ու հարազատներն են ծառայություն անցնում, որոնց հորդորով, խնդրանքով ու անգամ պարտադրանքով քլունգ էլ, բայ էլ, գուլպա ու շապիկ էլ մարդիկ ուղարկում են առաջնագիծ, դեռ չասած 2020-ի լայնամասշտաբ պատերազմի մասին, երբ զինվորական հոսպիտալներում անգամ լարանի, բինտի ու պինցետի խնդիր կար։ Փաշինյանի մեծամեծ պնդումները, թե բանակը որևէ բանի պակաս չունի, ոչ այլ ինչ է, քան պարզագույն սուտ։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
