Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

ԱԺ պատգամավորները պարգևավճար են ստացել

ԱԺ պատգամավորները պարգևավճար են ստացել
203
Հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2022 թ., 11:42

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Ազգային ժողովում կրկին պարգևատրվել են։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող՝ Հ. ԽԱՉԻԿՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- տեղեկանում եմ ԱԺ պաշտոնական կայքից: