«Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հակառուսական ու հակաիրանական քաղաքականություն է վարում». Անդրանիկ Թևանյան
![]() 261 Հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2022 թ., 18:00 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի սիրիականացման և ուկրաինականացման պաշտոնական մեկնարկը տրված է 2018-ից սկսած զգուշացվում էր, որ Նիկոլ Փաշինյանի ներքին ու արտաքին քաղաքականությունը տանում է մեր երկիրը դեպի սիրիականացում։ 2020-ից սկսած սրան գումարվել է ուկրաինականացման հեռանկարը։ Հայաստանի սիրիականացման և ուկրաինականացման 4 հիմնական նախանշաններն են՝ 1․ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հակառուսական ու հիմա նաև հակաիրանական (արևմտյան դիտորդներին մեր սահման հրավիրելով) քաղաքականություն է վարում։ 2․ 2018-ին «թավշյա» իշխանությունն առաջարկում էր ՌԴ արտգործնախարար Լավրովին ադապտացվել «թավշյա» հեղափոխությանը։ «Ադապտացվեց»։ 2022-ին նույն Լավրովին առաջարկում են արդեն ադապտացվել Հայաստանում գեներացվող արևմտամետ (իրականում՝ թուրքամետ) և հակառուսական գծին։ «Կադապտացվի»։ 3․ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայաստանին դրել է նույն շարքի մեջ Ուկրաինայի ու Թայվանի հետ։ Այսինքն՝ Հայաստանը դիտարկվում է մանրադրամ աշխարհաքաղաքական հակադրությունների մեջ։ 4․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հանդես գալով «Հավաստի Աղբյուրի» բառապաշարով, մեղադրել է Ռուսաստանին Ադրբեջանի ձեռքերով Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու համար։ Դժվար չէ կռահել, թե ինչպիսի կռվախնձոր է դարձրել Նիկոլ Փաշինյանը Հայաստանը և ինչ է մեզ սպասում այս ամենի արդյունքում։ Նիկոլն Արևմուտքի համար ընդդեմ Ռուսաստանի դառնում է ավելին, քան Սաակաշվիլին։ Նիկոլը Հայաստանի գերեզմանափորը դառնալով՝ դառնում է նաև Ռուսաստանի գերեզմանափորն առնվազն մեր տարածաշրջանում։ Հանուն այդ նպատակի Հայաստանին ու հայ ժողովրդին մատաղացու գառան կարգավիճակ տալը խնդիր չէ։ Մանավանդ որ այդ օպերացիայի անունը կդնեն «Պայքար հանուն դեմոքրըսիի»»։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
