Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ալիևն ու Պուտինը հանդես են եկել հայտարարությամբ

Ալիևն ու Պուտինը հանդես են եկել հայտարարությամբ
544
Հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2022 թ., 19:36

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Աստանայում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն, իբրև թե, հավատարիմ է Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղությանը:

Ադրբեջանի նախագահը նշել է, թե իբրև պաշտոնական Բաքուն «բավականին կառուցողական թեզեր է առաջարկել, որպեսզի այդ խաղաղությունը վերջնականապես ձեռք բերվի»։ «Մեր երկրների (ՌԴ-ի և Ադրբեջանի) հարաբերությունները հասել են ամենաբարձր մակարդակի՝ դաշնակցային փոխգործակցության մակարդակի», - հավելել է նա:

Պուտինն իր հերթին հայտարարել է. «Բնականաբար, մենք միշտ ուշադրություն ենք դարձնում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերին: Հուսով եմ, որ մենք կօգտագործենք այս հնարավորությունը՝ կրկին քննարկելու բոլոր հարցերը»։
ՌԴ նախագահը նշել է, որ հարցերը շատ են, միշտ խոսելու թեմա կա։ «Ռուսաստանը մնում է առաջատար առևտրատնտեսական գործընկերներից մեկը: Առևտրաշրջանառությունն աճում է... Մեր տնտեսական օպերատորները 4,5 միլիարդ դոլար են ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ», - հավելել է նա: