Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի». Նիկոլ Փաշինյան

«Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի». Նիկոլ Փաշինյան
242
Ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2022 թ., 15:18

Սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո պաշտոնական Բաքվի և այլ ադրբեջանական աղբյուրների հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի, ինչը պետք է կանխել, այս մասին ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ փորձելով իրենց սադրիչ գործողությունները վերագրել հայկական կողմին։ Հետագա էսկալացիայի ևս մեկ գործոն կարող է լինել անվտանգության տարածաշրջանային կազմակերպությունների կողմից՝ ստեղծված իրավիճակին ոչ ադեկվատ արձագանքը, ինչը շատ սուր հարցադրումներ է առաջացրել հայ հասարակության մեջ»,- նշել է նա։