«Այդ վարքագծով Նիկոլն ուզում է արդարացնել իր արածները». Արեգնազ Մանուկյան
![]() 247 Ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2022 թ., 18:42 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի գրառումը. «Քաղաքական անմեղսունակությո՞ւն, թե՞ նիկոլություն Նիկոլ Փաշինյանն Ալիևից ավելի Ալիև է Արցախի հարցում։ Նա առավոտից երեկո «հիմնավորում» է, որ Արցախը դեռևս 1991-ից է ճանաչվել Ադրբեջանի կազմում։ Այդ վարքագծով Նիկոլն ուզում է արդարացնել իր արածները և սեփական մեղքը բարդել այլոց վրա։ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը բոլորիս է անհանգստացնում։ Անհանգիստ են, բնականաբար, նաև Արցախում։ Ենթադրաբար այդ անհանգստությունն է եղել պատճառը, որ Արցախի խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը եկել էր Երևան ու հանդիպել տարբեր շրջանակների հետ։ Նրա հանդիպումները հասկանալի կլինեին, եթե այդ շարքի մեջ չլիներ «Ազգային ժողովրդավարական բևեռ» ինքնահռչակված ուժի, այլ կերպ ասած՝ «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպության ղեկավարների հետ հանդիպումը։ Ինչպես հայտնի է, «ծռերը» մոլի հակառուսական դիրքորոշում ունեն։ Նրանք Երևանում հավաքներ են կազմակերպում՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը ողջունած Ուկրաինայի դրոշներով և Ուկրաինային սատարող կոչերով, դեմ են Արցախի անկախության գաղափարին, ուզում են ռուսական զորքերը դուրս բերել Արցախից ու Հայաստանից, ուզում են, որ Արցախում արևմտյան խաղաղապահներ գան և այլն․․․ Հաշվի առնելով ներկա իրողությունները և արցախահայության գլխին կախված լուրջ վտանգը՝ առնվազն քաղաքականապես անմեղսունակ պետք է լինել Արցախի խորհրդարանի խոսնակի կարգավիճակով արևմտաթուրքական շահերի լոբբինգով զբաղվող խմբակի հետ հանդիպելու համար։ Իսկ եթե Արթուր Թովմասյանը հատուկ է այդպես արել ու ներգրավվել է Նիկոլ Փաշինյանի հակառուսական արշավի մեջ, ապա դա լրիվ այլ խոսակցության թեմա է»: Աղբյուրը` Արեգնազ Մանուկյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
