Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հետ
365
Ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2022 թ., 17:42

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 14-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Իր խոսքում նախագահ Հարությունյանը նշել է, որ Արցախում կարևորում են ՀՀ իշխանությունների՝ երկրում և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն հաստատելուն ուղղված ձգտումները՝ շեշտադրելով սակայն, որ դրանք չպետք է հակասեն հայ ժողովրդի անբաժան մասի՝ արցախահայության շահերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ջանքերով հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն առնչվող որոշ հարցեր: