Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի քաղաքականությունը». Արտակ Բեգլարյան

«Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի քաղաքականությունը». Արտակ Բեգլարյան
250
Շաբաթ, 15 հոկտեմբերի, 2022 թ., 18:06

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի գրառումը. «Երեկ իմ նախագահությամբ կայացել է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի հերթական նիստը:
Կարճ ժամանակահատվածում Խորհուրդը կարողացել է արդյունավետորեն իրականացնել միջոցառումների պլանով հաստատված որոշ գործառույթներ: Արդեն ունենք բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության ու թանգարանային ցուցանմուշների որոշ ճշգրտված ցուցակներ, սակայն դեռևս նշված և այլ ուղղություններով մեծ աշխատանք կա անելու: Դրան զուգահեռ Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի քաղաքականությունը, որի դրսևորումները փաստագրելու և միջազգային հանրությանը պատշաճորեն ներկայացնելու ուղղությամբ ևս աշխատանքների արդյունավետության բարձրացման կարիք կա:
Որոշում է կայացվել առաջիկայում կազմակերպել շնորհանդես՝ կատարված աշխատանքները հանրության լայն շրջանակներին ներկայացնելու նպատակով»:

Աղբյուրը`   Արտակ Բեգլարյան