ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը ժամանել է Երևան

Հոկտեմբերի 17-ին Երևան է ժամանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած քոնգրեսական պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 16:30-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի մամուլի ասուլիսը: Դեյվիդ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լեվինը: Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հայտնել էր ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների Հայաստան կատարելիք այցի մասին։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը Պալատի ժողովրդավարության գործակցությանն է պատկանում, որի անդամները հաճախ են այցելում Ուկրաինա, Վրաստան և Հայաստան։ Սարգսյանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ի տարբերություն սեպտեմբերի 17-19-ը Հայաստան այցելած պատվիրակության անդամների՝ Նենսի Փելոսիի գլխավորությամբ, այս 7 կոնգրեսականները պրոհայկական դիրքավորում չունեն։

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
28907.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
58107.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
41006.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
59104.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
50404.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
49404.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
46804.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
43503.11.2026, 15:42