Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր». Սուրեն Պապիկյան

«Քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր». Սուրեն Պապիկյան
230
Երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2022 թ., 15:06

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում հանդիպել եմ Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ: Գոհունակություն ենք հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։

Ներկայացրել եմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և շնորհակալություն հայտնել միջազգային ատյաններում Հնդկաստանի հստակ դիրքորոշման համար։

Հանդիպման ավարտին գործընկերոջս հրավիրել եմ պաշտոնական այցով այցելել Հայաստան»։

Աղբյուրը`   Սուրեն Պապիկյան