Իրանն իսկապես Ռուսաստանին հրթիռներ և անօդաչու սարքեր է խոստացել. #Reuters

Թեհրանն իսկապես խոստացել է Ռուսաստանին մատակարարել «երկիր-երկիր» հրթիռներ և ավելի կատարելագործված կամիկաձե անօդաչու սարքեր: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Reuters-ին հայտնել են իրանական երկու աղբյուրներ։
Աղբյուրները պնդում են, որ գործարքը կնքվել է հոկտեմբերի 6-ին։ Այդ օրն Իրանի փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու բարձրաստիճան անդամներ այցելել են Մոսկվա՝ սպառազինության վերաբերյալ բանակցությունների համար։ «Ռուսները պահանջել են ավելի շատ իրանական անօդաչու թռչող սարքեր և ավելի ճշգրիտ բալիստիկ հրթիռներ, հատկապես Ֆաթեհ-110 և Զոլֆաղար»,- գործակալությանը ասել է իրանցի դիվանագետներից մեկը:
Արևմտյան մի պաշտոնյա Reuters-ին հաստատել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև համաձայնություն կա փոքր հեռահարության հրթիռներ, այդ թվում՝ Զոլֆաղար մատակարարելու վերաբերյալ։
Պաշտոնական Իրանը բազմիցս հերքել է Ռուսաստանին կամիկաձե անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին լուրերը։ Դա հերքել են նաև Կրեմլում։ Հոկտեմբերի 17-ին Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ իրանական անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ռուսաստանին՝ Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար, 2015 թվականի միջուկային համաձայնագրով Իրանի պարտավորությունների խախտում է։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիան։ Հոկտեմբերի 16-ին The Washington Post-ը, հղում անելով ամերիկյան հետախուզության աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանն արդեն պատրաստում է Ֆաթհ-110-ի և Զոլֆաղարի առաջին խմբաքանակը՝ Ռուսաստան առաքելու համար:
«Ֆաթեհ-110-ի և Զոլֆաղարի նորագույն տարբերակները համարվում են և՛ հզոր, և՛ բավականին ճշգրիտ համեմատաբար փոքր հեռավորությունների վրա: Որոշ մոդելներ հագեցած են ուղղորդման էլեկտրաօպտիկական համակարգերով, որոնք հրթիռային օպերատորներին թույլ են տալիս ուղղորդել դրանք թիրախին վերջնական մոտեցման ժամանակ»,– գրում է թերթը։

«Ամենանողկալին ժողովրդի անունից և հանուն ժողովրդի բռնապետությունն է». Թաթուլ Հակոբյան
7902:06
«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
9500:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
10900:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
103Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
241Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
98Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
173Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
92Երեկ, 22:36