Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Երրորդ երկրներ աջակցում են ճանապարհների՝ ադրբեջանական իտերպրետացիային». Արարատ Միրզոյանը՝ Ադրբեջանի պահանջած միջանցքի վերաբերյալ

«Երրորդ երկրներ աջակցում են ճանապարհների՝ ադրբեջանական իտերպրետացիային». Արարատ Միրզոյանը՝ Ադրբեջանի պահանջած միջանցքի վերաբերյալ
214
Հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2022 թ., 21:42

Այսօր կայացած ամուլի ասուլիսի ժամանակ իրանցի լրագրողը Արարատ Միրզոյանին հարց հղեց «Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի» վերաբերյալ: Արարատ Միրզոյանը նախ նկատեց, որ հարցի մեջ թյուրիմացություն կա. «Մենք, ինչպես նախկինում բազմիցս հայտարարել ենք, պատրաստ ենք բացել ճանապարհներն ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար՝ անշուշտ կասկածի տակ չդնելով, որ բոլոր բացվելիք ենթակառուցվածքները պետք է մնան այն երկրների սուվերենության ներքո և գործեն այն երկրների օրենսդրության համաձայն, որոնց տարածքով որ անցնում են: Հայկական կողմի հիմնական պահանջն է՝ ճանապարհները պետք է մնան մեր սուվերենության ներքո: Ցավոք սրտի, մենք հանդիպում ենք Ադրբեջանի անզիջում վարքագծին այս հարցում և կարող եմ ասել նաև, որ տեսնում ենք, որ այլ՝ երրորդ երկրներ երբեմն նույնիսկ անսպասելի երրորդ երկրներ, աջակցում են այս ճանապարհի՝ ադրբեջանական իտերպրետացիային: Բազմիցս ասել ենք, որ էքստրատերիտորիալ կարգավիճակին կամ դրան բնորոշ առանձին կարգավորումներով միջանցքի բացման մասին Հայաստանի տարածքով խոսք լինել չի կարող»: