«Ընդունեցինք մի շարք կարևոր որոշումներ». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցների հետ, այսօր հյուրընկալվել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նստավայրում:
ՀՀ նախագահը հաջող ընթացք է մաղթել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին և համոզմունք հայտնել, որ այս ձևաչափով քննարկումները կնպաստեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու տնտեսական անվտանգության մեխանիզմների ամրապնդմանը:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին ջերմ խոսքերի համար և մանրամասներ ներկայացրել նիստի ընթացքի վերաբերյալ: ՀՀ վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն նախագահ, արդեն կարելի է ասել՝ ավանդաբար մենք Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի աշնանային նստաշրջանն անցկացնում ենք Երևանում: Երեկ անցկացրինք նեղ կազմով նիստը, և պետք է ասեմ, կարծում եմ՝ գործընկերներն էլ կհամաձայնվեն, որ բավական արդյունավետ նիստ էր: Ընդունեցինք մի շարք կարևոր որոշումներ, որոնք կնպաստեն ԵԱՏՄ հետագա զարգացմանը:
Ընդհանրապես աշնանային նիստը Միջկառավարական խորհրդի ամփոփիչ նիստն է: Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ ԵԱՏՄ տնտեսական մեխանիզմներն իրենց արդարացնում են, քանի որ Հայաստանի Հանրապետության համար այս ոչ հեշտ ժամանակներում Եվրասիական տնտեսական միության երկրների և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքաշրջանառությունն ավելի քան կրկնապատկվել է: Սա իսկապես տպավորիչ փաստ է: Ստացվում է՝ կյանքի է կոչվում այն բանաձևը, երբ ասում ենք, որ դժվար ժամանակները, ճգնաժամային իրավիճակները ոչ միայն մարտահրավերներ են բերում, այլև նոր հնարավորություններ, և մենք պետք է շարունակենք սերտ աշխատանքը, որպեսզի օգտագործենք այդ հնարավորությունները: Ուրախ եմ, որ առաջ ենք շարժվում հենց այս ուղղությամբ:
Այսօր մեզ է միացել Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Նիգմատի Արիպովը: Նա կմասնակցի ընդլայնված կազմով նիստին: Ուզբեկստանը դիտորդ երկիր է Եվրասիական տնտեսական միությունում, ինչը շատ ուրախալի է: Հույս ունեմ և վստահ եմ, որ այսօր ևս կունենանք լավ, արդյունավետ և արգասաբեր նիստ»:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
28607.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
57607.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
40706.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
58804.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
50304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
49304.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
46704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
43403.11.2026, 15:42