Շառլ Դյութուան և Նիկոլայ Լուգանսկին՝ երևանյան բեմում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում շուրջ քսան տարի է, Հայաստան են ժամանում աշխարհի լավագույն երաժիշտները, որոնց համերգները վեր են ածվում մեծ տոնահանդեսի: Փառատոնի աշնանային համերգաշրջանն այս անգամ կհյուրընկալի աշխարհահռչակ երաժիշտներ Շառլ Դյութուային և Նիկոլայ Լուգանսկուն, որոնց համերգը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 19:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Համերգի ժամանակ կհնչեն Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը (մենակատար՝ Նիկոլայ Լուգանսկի, դաշնամուր) և Հեկտոր Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիան (դիրիժոր՝ Շառլ Դյութուա):
Դիրիժոր Շառլ Դյութուան ավելի քան 40 միջազգային մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ երկու Գրեմմի (ԱՄՆ), Juno (Կանադա), Grand Prix du Président de la République (Ֆրանսիա), Prix mondial du disque de Montreux (Շվեյցարիա), Ամստերդամի Էդիսոն, Japan Record Academy Award:
Շառլ Դյութուան ներկայումս Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիկի հրավիրյալ դիրիժորն է:
25 տարի անընդմեջ Շառլ Դյութուան եղել է Montreal Symphony Orchestra-ի, 1991-2001 թթ.՝ Orchestre National de France-ի գեղարվեստական ղեկավարը: 1996 թ. նշանակվել է Տոկիոյի NHK Symphony Orchestra-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Այժմ այդ նվագախմբի Պատվավոր գեղարվեստական ղեկավարն է:
Կատարել է ավելի քան 200 ձայնագրություններ, որոնց համար ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ երկու Grammy:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
60Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
154Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
19217.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
31516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
115815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
60113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55813.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
58012.09.2026, 23:54