Կեսդարյա «Հորովել»-ը Գյումրիում

Հոկտեմբերի 21-ին Գյումրու Վ․ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմահարթակից իր 50-րդ հոբելյանական համերգաշրջանն ազդարարեց Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը։ Անսամբլի կեսդարյա պատմությունն իր մեջ ամփոփում է հայ ժողովրդական երգի և պարի յուրօրինակ բեմական մշակումներ, որոնք տաղանդավոր արտիստների արդեն մի քանի սերունդ մեծ նվիրումով ներկայացնում է իր հանդիսատեսին ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։
Գյումրեցի հանդիսատեսի դատին ներկայացվեցին անսամբլի վերջին տարիների նոր պարային բեմադրություններ, աշուղական և գուսանական երգի նոր կատարումներ։
Համերգի վերջում ողջույնի խոսքով հանդես եկան Գյումրու մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, որը Գյումրու քաղաքապետի անունից անսամբլին հանձնեց շնորհակալագիր, իսկ Հայաստանի ազգային պարարվեստի Գյումրու բաժանմունքի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Գասպարյանը, անսամբլին պարգևատրեց «Աղասի Շաբոյան-100» հուշամեդալով:
Առաջիկայում անսամբլը մենահամերգով հանդես կգա Վանաձորում, իսկ Նոյեմբերի 17-ին հոբելյանական համերգաշարը կամփոփվի Երևանի Ա․ Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
60Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
154Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
19217.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
31516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
115815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
60113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55813.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
58012.09.2026, 23:54