Խաչին նվիրված տոն է այսօր

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր օրացույցում Սուրբ Խաչին նվիրված չորս տոն ունի՝ Գյուտ Խաչի, Երևումն Սուրբ Խաչի, Վարագա Սուրբ Խաչի և Խաչվերաց:
Խաչի գյուտի կամ գտնվելու տոնը նշվում է հոկտեմբերի 23-29-ն ընկած կիրակի օրը։ Ըստ ավանդության՝ Քրիստոսի համբարձումից հետո Նրա խաչափայտը գտնվում էր լքված ու մոռացված վիճակում:
Հռոմի Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկեն, լինելով քրիստոնյա, ուխտի է գնում Երուսաղեմ, ուր հանդիպում է այդ ժամանակ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբայր առաքյալին:
Կայսրուհին փափագում է տեսնել Քրիստոսի գերեզմանը, խաչափայտը և Գողգոթան, սակայն Հակոբոս առաքյալից տեղեկանում է, որ հրեաները Քրիստոսի Խաչը Նրա հետ խաչ բարձրացված երկու ավազակների խաչերի հետ պահել էին Փրկչի գերեզմանում, ծածկել էին հողով՝ հսկելով ու արգելելով մոտենալ դրանց:
Ուստի նա՝ Հակոբոս Տյառնեղբոր ընկերակցությամբ, այցելում է Տիրոջ գերեզմանին, այն մաքրելուց հետո գտնում է Տիրոջ Աստվածընկալ խաչափայտը՝ դրված ավազակների խաչափայտերի հետ միասին: Պատրոնիկե կայսրուհու միջամտությամբ խաչերը հանում են հողի տակից և որոշելու համար, թե որն է Քրիստոսինը, դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա: Վերջինս Քրիստոսի Խաչի հպումից կենդանանում է: Հակոբոս Տյառնեղբայրը, բոլորին ի տես և ի մխիթարություն, Խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում։
Եկեղեցական ավանդության մեջ սա առաջին դեպքն է, երբ Խաչը հանդիսավորապես կանգնեցվում է՝ փառավորվելով քրիստոնյաների կողմից:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
60Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
154Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
19217.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
31516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
115815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
60113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55813.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
58012.09.2026, 23:54