Զախարովան մանրամասնել է, թե ինչ կլինի Հայաստանի ու Ադրբեջանի հետ, եթե ռուսները հեռանան

Հարավային Կովկասից ռուս խաղաղապահների դուրսբերմանը հասնելու Արևմուտքի փորձերն ուղղված են տարածաշրջանի ապակայունացմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովայի խոսքով՝ այժմ «չհիմնավորված մեղադրանքներ են շրջանառվում, թե իբր Մոսկվան չի կատարում Հայաստանի հանդեպ իր անվտանգության պարտավորությունները»։
«Այս առումով մենք կցանկանայինք հիշեցնել, որ հենց մեր երկիրն էր, որ դադարեցրեց պատերազմը 2020 թվականի նոյեմբերին, ուղարկեց խաղաղապահներ, որոնք խաղաղություն և կայունություն բերեցին տարածաշրջան և մինչ օրս վճռական ներդրում ունեն Բաքվի միջև զինված միջադեպերի կարգավորման գործում։ Արտաքին ուժերի փորձերը՝ հասնելու ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերմանը, հենց ուղղված են Հարավային Կովկասի ապակայունացմանը»,- կարծում է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության մեջ նշվում է, որ «մեզ չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումները, որտեղ Արևմուտքն ակնհայտորեն փորձում է փոխանցել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները»:
«Արևմուտքի անխոհեմ և լկտի մոտեցումը կարելի է նկատել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առնչությամբ: Հաշվի չեն առնվում ոչ տարածաշրջանային առանձնահատկությունները, ոչ էլ խնդրի առանձնահատուկ զգայունությունը: Վաշինգթոնի և Բրյուսելի իրական նպատակները փոխզիջումային և հավասարակշռված լուծումների զարգացումը չէ, այլ ինքնագովազդում և Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղում»,- ասում է Զախարովան։
«Մեր եռակողմ զարգացումները յուրացվում և խեղաթյուրվում են, Հայաստան են այցելում արևմտյան էմիսարները՝ Եվրոմիության, ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի քողի տակ: Հապճեպ հորինված նախաձեռնություններ են առաջ քաշվում, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի ողջ բնակչության շահերը: Սա հղի է հավասարակշռության խախտմամբ, որը ձեռք է բերվել ծանր պայմաններում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա»,- նշում է նա։

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
28107.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
56207.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
40206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
58304.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
50004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
49004.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
46404.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
43103.11.2026, 15:42