Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովը նախապատրաստման փուլում է». Պեսկով

«ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովը նախապատրաստման փուլում է». Պեսկով
316
Երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2022 թ., 00:06

ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովը նախապատրաստման փուլում է, դրա անցկացման ամսաթվի և վայրի մասին Կրեմլը կտեղեկացնի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան եռակողմ հանդիպման էր հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ գագաթնաժողովում նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ամբողջ համալիրը։