«Ռուս-թուրքական իրավիճակային դաշինքն առաջիկա ամիսներին կավարտվի». Արթուր Ղազինյան
![]() 247 Երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2022 թ., 12:30 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Կարծես դեժավյու լինի. տպավորություն է, թե մենք մեկ անգամ արդեն անցել ենք այս ամենի միջով: 2013թ. սեպտեմբերին Հայաստանն ապրում էր ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման սպասումով, քանի որ ԵՄ-ը խոստացել էր դոնորների կոնֆերանսի միջոցով Հայաստանին հատկացնել 4 միլիարդ եվրո: Մինչ այդ Հայաստան էին այցելել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան-Ռոմպոյը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզզոն, դե իսկ Ֆյուլեն ու Լայչակը Հայաստանից տեղ չէին գնում: Սեպտեմբերի 3-ին ՀՀ այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Մոսկվա, որտեղ հայտարարվեց Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, ինչով և ավարտվեց «եվրոապագայի» հայկական երազանքը, իսկ ինչպես հետո պարզվեց, չեղարկվեց Հայաստանի «ուկրաինացման» սցենարը: Հիմա մենք նորից տարված ենք բրյուսելյան հովերով, Հայաստան են գալիս արևմտյան երկրների պատվիրակություններ, մեզ տալիս են լիքը-լիքը լավ խոստումներ, մեծ փողեր, ներդրումներ տնտեսության մեջ: Մի խոսքով, մեկին մեկ նույն վիճակը, ինչ 2013-ին: Թերևս միակ տարբերությունը 44-օրյա դավադիր պատերազմն էր, Արցախի մեծ մասի օկուպացիան, ՀՀ տարածքի զավթումն ադրբեջանի կողմից և այդ ամենին Ռուսաստանի խիստ տարօրինակ և ռազմավարական գործընկերությանը ոչ բնորոշ վարքագիծը: 2013-ին ՀՀ իշխանության ընդունած որոշումը շատ քննադատվեց, նաև իմ կողմից, բայց հետագա աշխարհաքաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ այդ որոշումը ճիշտ էր, բխում էր ՀՀ անվտանգային և տնտեսական շահերից և ինչի շնորհիվ Հայաստանը կարողացավ խուսափել Ուկրաինայի սցենարից, ինչը մեր դեպքում կարող էր հանգեցնել Թուրքիայի կողմից գաղութացման, իսկ որ ավելի իրատեսական է՝ Իրան-Թուրքիա պատերազմի մարտադաշտի: Այսօր մենք գրեթե նույն վիճակում ենք. պետք է ընտրել երեք տարբերակներից մեկը. ստորագրել Բրյուսելի առաջարկած խաղաղության պայմանագիրը, Մոսկվայի առաջարկած պայմանագիրը, կամ չստորագրել որևէ փաստաթուղթ, ինչը պահանջում է գլխավոր բանակցողի փոփոխություն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարական: Եթե իմ կարծիքը հարցնեք, ապա ես կոնկրետ կընտրեմ երրորդ տարբերակը, քանի որ մյուս երկուսը չեն բխում ՀՀ շահերից: Իսկ եթե դա չհաջողվի, ապա ինձ համար առավել նախընտրելի է Մոսկվայի առաջարկը, քանի որ երրորդ տարբերակը ՀՀ գաղութացնումն է Թուրքիայի կողմից: Հ. Գ. Ռուս-թուրքական իրավիճակային դաշինքն առաջիկա ամիսներին կավարտվի, ինչը մեր տարածաշրջանում կստեղծի նոր իրավիճակ՝ Հայաստանի համար բացված նոր հնարավորություններով և լրջագույն վտանգներով...»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
