«Սա հակահայկական ակցիա է». Սևակ Հակոբյան
![]() 243 Չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2022 թ., 17:24 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա պատմությունը կապված ռուս գործիչ Զատուլինին Հայաստան չթողնելու հետ, ի սկզբանե, չեմ դիտարկում որպես հակառուսական կամ հակապուտինյան քայլ․ երեկ շատ նմանատիպ կարծիքներ տեսա: Դա, կարծում եմ, առաջին հերթին պետք է դիտարկել որպես հակահայկական քայլ ու ասեմ ինչու: Դա նաև վատ ազդակ է այն օտարերկրացի, բայց հայկականության հետ կապված գործիչներին, որ մեզ (ՀՀ իշխանություններիս) չի հետաքրքրում դուք ձեր երկրներում ինչ եք խոսում, բարեխոսում, լոբինգ անում, բարձրաձայնում ի շահ հայերի. այդ ամենը լավ ա, մի պայմանով, որ մեզ (Նիկոլին) հանկած թթու բառ չասեք, նման կարծիք չբարձրաձայնեք, հակառակի դեպքում ձեր արած-չարածը մեզ ընդանհրապես հետաքրքիր չէ, պետք չէ, կարող եք չանել, որովհետև Հայաստանի շահերից խոսալը, բայց Նիկոլին քննադատելը վնաս է հասցնում: Էս նեղ մաջալներիս հակառուսականության դրսևորումները կարելի է և մի կողմ դնել, քննադատել կամ ողջունել, բայց սա, շեշտում եմ, առավելապես հակահայկական ակցիա է, ոչ թե հակառուսական։ Վաղը, որ մի բարեկամ կարողանանք ճարենք խնդրենք, համոզենք, որ մեր օգտին բան անեն իրենց երկրներում, առաջինը աչքների առաջ կգա Զատուլինի հետ կատարված պատմությունը․ կասեն՝ էն մարդը էս 30 տարի հայերի համար ինչ ասես արեց, խոսաց, տարիներով կռիվ տվեց հրապարակային, թշնամացավ հայերին չսիրողների հետ, վերջում եկավ մի իշխանություն, ասեց՝ էդ սաղ հեչ, ինձ պիտի չքննադատես»։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
