Շիրակի մարզպետը ԵՄ դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին

Շիրակի մարզպետարանը հայտնում է. «Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը։
«Ձե՛րդ գերազանցություն, տիկի՛ն դեսպան, ուրախ եմ Ձեզ կրկին հյուրընկալելու Շիրակի մարզում։ Մեզ համար առանձնակի կարևորություն ունեն այն նախաձեռնությունները, որոնք իրականացնում է Եվրոպական Միությունը մեր մարզում։ Ինձ համար, որպես մարզպետ, կարևոր է, որ իրականացված ծրագրերը հասանելի և տեսանելի լինեն մեր ազգաբնակչության համար։ Այդ իմաստով գնահատանքի են արժանի թե՛ գյուղատնտեսության, թե՛ զբոսաշրջության բնագավառներում իրականացվող ծրագրերը։ Հաջողված համագործակցության բազմաթիվ օրինակներ ունենք, տիկի՛ն դեսպան, մենք պատրաստակամ ենք շարունակելու մեր գործակցությունը և վստահ եմ՝ այստեղ կհաջողենք»,- ողջունելով դեսպանին նշել է Շիրակի մարզպետը։
Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության ու արդեն ձևավորված համագործակցության խորացմանն ուղղված գործնական քայլերի համար՝ նշելով, որ ամենևին պատահական չէ, որ այսօր Շիրակ այցելած պատվիրակության բոլոր անդամները կանայք են, քանզի իրենք նպատակ ունեն քաջալերելու և աջակցելու Շիրակի մարզպետին որպես կին ղեկավարի․ «Տիկի՛ն մարզպետ, ուրախ եմ Ձեր հիանալի մարզում կրկին լինելու համար։ Շիրակի մարզն ու, մասնավորապես, Գյումրին շարունակում են մնալ մեր օրակարգում, շուտով նոր ծրագրի մասին կազդարարենք, խոսքը Գյումրու զարգացմանը նպաստող նոր տնտեսական ծրագրի մասին է։ Ես ուզում եմ ընդգծել Ձեր անձնական նախաձեռնողականության կարևորությունը համագործակցության ամրապնդման հարցում և վստահ եմ, այո՛, համագործակցությունը կլինի շարունակական»։ Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին՝ կարևորելով դեսպանի ջանքերը խնդրի լուծման հարցում։ Անդրեա Վիկտորինը նշել է, որ Եվրոմիությունն ամեն ինչ անում է տարածաշրանում խաղաղության լիարժեք հաստատման ուղղությամբ, ինչի ապացույցը ԵՄ դիտորդական առաքելությունն է հայ-ադրբեջանական սահմանին: Կողմերն անդրադարձել են համագործակցությանն առնչվող մի շարք ծրագրերի, քննարկել՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»։

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
28107.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
56207.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
40206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
58304.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
50004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
49004.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
46404.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
43103.11.2026, 15:42