Վահրամ Սահակյանը՝ շպիոնների, «լափամանի», «նախկինների», հեղափոխականների մասին

Հոկտեմբերի 29-ին և 30-ին ճարտարապետների միության դահլիճում երկրորդ և վերջին անգամ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել Վահրամ Սահակյանի «Պատվախաղ» ներկայացումը, որը ներառում է նաև 30 րոպեանոց ֆիլմի ցուցադրություն:
«Շատ հետաքրքիր նոր պերսոնաժներ են ավելացել ներկայացման մեջ, օրինակ՝ գյուղը հանձնած գյուղապետ, որը եկել է՝ քնելու տեղ է ման գալիս: Նրան տարիներ շարունակ լրագրողները հարցնում էին՝ ի՞նչ է լինելու, եթե հանկարծ այս գյուղը Ադրբեջանին հանձնեն, նա գիտե՞ք՝ ինչ էր պատասխանում՝ այդպիսի բան չկա, ամեն ինչ լավ է, դուք սրում եք վիճակը: Հիմա ինքը փախել է, գյուղը հանձնել է, ես իրեն ճանաչում եմ, ասում եմ՝ դու չէի՞ր, որ նման բաներ էիր ասում, իսկ հիմա փախել ես, ասում է՝ հասկացանք, մի գոռա, բայց ես աշխատանքի էի, չէ՞, ասեի՝ չէ, այդպես չէ, ինձ գործից հանեին, ու ես իմ 200 հազարը չստանայի՞: Ինքը շատ անկեղծ է: Մի նոր կերպար էլ կա, որը Արցախից է, եկել և ասում է՝ ձեր տունը մի վառեք: Հերթը իրենն է, որ իր տունը վառի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը:
Նա ընդդիմության տարբեր գործիչների հրավիրատոմսեր է ուղարկել, որպեսզի այս կիրակի գնան և մեր երկրի ճակատագրին վերաբերող ֆիլմը դիտեն, քանի որ, ըստ Վահրամ Սահակյանի՝ դա նրանց անհրաժեշտ է. «Դա անհրաժեշտ է ոչ միայն ընդդիմությանը, այլև քաղտեխնոլոգներ կան, իմ ծանոթներն են, սկզբնական շրջանում ինձ շատ էր ոգևորում, որ զբաղվում են մեր արդի քաղաքական կյանքով, ինչ-որ բաներ են բացատրում: Երբ իրենք ասում են, ես լրատվություն եմ իմանում, բայց հենց բանը հասնում է նրան, որ ասում եմ՝ այդ մարդկանց համար շատ լավ կլիներ, եթե իմ ֆիլմը դիտեին, որոնք ցույց են տալիս, թե ինչու հասանք այս վիճակին: Եթե այս վիճակին հասնելու 20 պատճառ կա, այդ 20 պատճառից 40-ը ֆիլմում ներկայացված է: Ես կուզեի, որ իրենք նայեն, դրա համար խոսել եմ, հրավիրատոմս եմ ուղարկել, ոմանք գալու են՝ նայեն, բայց մի քանիսն այդպես էլ չարձագանքեցին: Կան քաղտեխնոլոգներ և քաղաքական գործիչներ, որոնք շատ զբաղված են, մտահոգ են, ասենք՝ առավոտյան արթնանում են, գոյություն ունի մտահոգության ժամ, իրենք մտահոգ են մինչև ժամը 12-ը, հետո մոնիտորինգ են անում, անհանգստության նշաններ են ցույց տալիս: Ես բոլորին նկատի չունեմ, բայց գիտե՞ք՝ ինչ, եթե դատենք Ֆեյսբուքով, բոլորն էլ անհանգիստ են, բայց երբ անհատապես իրենց մոտենում, խոսում ես, զգում ես, որ պետքը չէ: Ես դա դեռ 10 տարի առաջ եմ հասկացել, երբ նման բաներ չկային: Նա հենց այնպես է դա անում: Դնում է Նժդեհի, Մոնթեի նկարը, բողոքում է, որ դնելու համար արգելափակում են, և համարում է, որ հայրենասիրության իր պոռթկումով ինչ պահանջվում է՝ արել է, հիմա կարող է գնալ ռաբիս երաժշտություն լսել կամ սթենդ-ափ նայել»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
60Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
154Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
19217.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
31516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
115815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
60113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55813.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
58012.09.2026, 23:54