Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 23-րդ տարելիցն է
![]() 762 Հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2022 թ., 09:36 Այսօր հոկտեմբերի 27-ն է: 23 տարի առաջ այս օրը Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ ներխուժած ոճրագործների խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, սպանեցին օրենսդիր և գործադիր մարմինների 8 անդամի: Զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը և օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Հոկտեմբերի 28-ին ձեռնարկվեցին պատանդներին ազատագրելու գործողություններ, զինված ահաբեկիչները ձերբակալվեցին: Ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին։ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման: Անցել է 23 տարի, բայց մինչ օրս հանցագործությունը լիարժեք բացահայտված չէ, իսկ հասարակությունը կասկածներ ունի պատվիրատուների հարցում: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
