Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Արայիկ Հարությունյանը ԱՀ ԱԺ քաղաքական ուժերի հետ քննարկել է արտաքին քաղաքական վերջին զարգացումները

Արայիկ Հարությունյանը ԱՀ ԱԺ քաղաքական ուժերի հետ քննարկել է արտաքին քաղաքական վերջին զարգացումները
292
Շաբաթ, 29 հոկտեմբերի, 2022 թ., 18:06

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ տեղի ունեցող արտաքին քաղաքական վերջին զարգացումները և ԱՀ իշխանությունների գործողություններն այդ առումով:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: