Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Միրզոյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովին խոսել է խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքներից

Միրզոյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովին խոսել է խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքներից
255
Շաբաթ, 29 հոկտեմբերի, 2022 թ., 21:50

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային հայկական գագաթնաժողովի մասնակիցների հետ․ տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող արդիական թեմաներ:

Պատասխանելով հանդիպումը վարողի, ինչպես նաև՝ մասնակիցների հարցերին՝ նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման հնարավորություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման աշխատանքներին, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային միջազգային արձագանքին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին: