«Կա ավելի վտանգավոր բան, քան թուրքական սպառնալիքը». Վահե Հովհաննիսյան
![]() 214 Կիրակի, 30 հոկտեմբերի, 2022 թ., 23:18 Պուտինի հնչեցրած ձևակերպումներից հետո մենք թևակոխել ենք նոր փուլ։ Միակ բանը, որ չի կարելի անել, հիստերիան է՝ քաղաքական, ինստիտուցիոնալ, անձնական և ազգային։ Հակառակը, պետք է առավելագույնս սառնասիրտ հասկանալ նոր իրողությունը. 1. Հայաստանը նստած է վառոդի տակառի վրա։ Պուտինի խոսքը ոչ այնքան Արցախին էր վերաբերում, որքան՝ Հայաստանին։ Ժամացույցը միացված է Ամենավտանգավոր խնդիրը այսօրվա իշխանության կառուցվածքն է։ ՄԵԿ հոգին ունի հնարավորություն՝ որոշելու ողջ պետության, միլիոնավոր մարդկանց և գալիք սերունդների ճակատագիրը։ Սրանի´ց է պետք վախենալ, և ոչ թե՝ հնարավոր պայմանագրից։ Սա ավելի վտանգավոր է, քան թուրքական սպառնալիքը, հատկապես որ որևէ մեկը չունի պատկերացում, թե ինչ է ծրագրում նա իրականում։ Բայց եթե այդ մեկ հոգին իր մեջ արդեն կայացրած որոշում ունի, ապա կարող է վիժեցնել մյուս բոլոր պոզիտիվ հնարավորությունները։ Մենք արդեն իսկ թույլ ենք տվել, որ ՄԵԿ հոգին հարյուր անգամ հայտարարի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է 2007-ից, ինչը սեփական անձը փրկելու համար նախատեսված ծայրահեղ սուտ է, և այդ ստով ահռելի վնաս է հասցվել պետությանը։ Թույլ ենք տվել, որ պրահաներում ու բրյուսելներում ընդունի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է. սա մեծապես դժվարացրել է թե´ Սոչիի, թե´ հետագա բանակցությունների մեր դիրքերը. Ալիևն ամեն անգամ ցիտելու է ՄԵԿ հոգուն։ ՄԵԿ հոգու այլընտրանքը Իրավիճակը կլիներ նվազ վտանգավոր և ավելի կանխատեսելի, եթե ձևավորված լիներ ՄԵԿ հոգու այլընտրանքը։ Եթե հնարավոր լիներ հասարակությանը և միջնորդներին ներկայացնել, թե որն է ՄԵՐ՝ մյուսներիս տեսակետը, մեր դիրքորոշումը։ Եթե իշխանության լինենք ՄԵՆՔ, ո՞ր հարցը ինչպես ենք պատկերացնում, ինչպե՞ս ենք բանակցելու, ինչպե՞ս ենք պատկերացնում խաղաղության հաստատումը և Հարավային Կովկասի ճարտարապետությունը՝ ընդհանրապես։ Սա´ է, որ այս պահին չունենք, սրա պատճառով է, որ Նիկոլը իշխանության է, սրա պատճառով է, որ հասարակությունը չի հասկանում, թե ո´ր տաբերակը ուր է տանում, և ինչ պետք է անել՝ Ուկրաինայի ու Դամասկոսի չվերածվելու համար։ Լրջությունը գործ է, որը պետք է արվի 1. Օրվա հրամայական է ընդդիմադիր նոր ձևաչափի ստեղծումը։ Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
