Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ռուսաստանին ձեռնտու չէ Արցախի հիմնախնդրի վերջնական կարգավորումը մի քանի պատճառներով». Արթուր Ղազինյան

«Ռուսաստանին ձեռնտու չէ Արցախի հիմնախնդրի վերջնական կարգավորումը մի քանի պատճառներով». Արթուր Ղազինյան
197
Երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2022 թ., 17:36

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Ռուսաստանին ձեռնտու չէ Արցախի հիմնախնդրի վերջնական կարգավորումը մի քանի պատճառներով:
Ռուսաստանը փաստացի առաջարկում է նոր ստատուս-քվո՝ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ կոնցեպտը, ինչը, իմ խորին համոզմամբ, միջնաժամկետ կտրվածքով, բխում է Հայաստանի և Արցախի շահերից:
Միակ բանը, որ ձգտում է անել Ռուսաստանը, դա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հստակեցումն է՝ դեմարկացիան ու դելիմիտացիան, ինչը պետք է իրականացվի ՌԴ ԳՇ-ում գտնվող քարտեզներով:
Իսկ թե կոնկրետ որ քարտեզով կիրականացվի սահմանազատումը, կորոշի Մոսկվան՝ իր շահերի շրջանակներում (ենթադրում եմ Հայաստանի օգտին):
Հ.Գ. Մենք պետք է դադարենք քաղաքականությանը վերաբերվել զգացմունքներով և ձեռնպահ մնանք ժամանակից շուտ հետևություններ ու եզրահանգումներ անելուց...»:

Աղբյուրը`   Արթուր Ղազինյան