«Հայտարարությունը չի բխում հայկական կողմի շահերից». «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել. ««Ապրելու երկիր» կուսակցությունն արձանագրում է՝ Սոչիում կայացած եռակողմ հայտարարությունը ոչ մի կերպ չի բխում հայկական կողմի շահերից։ Որևէ խոսք չկա այն մասին, որ ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն Հայաստանի սուվերեն տարածքից։
Չկան առարկայական պայմանավորվածություններ հայ ռազմագերիների վերադարձի մասին։ Փոխարենը, խոսվում է սահմանների անձեռնմխելիությունից, և դա արվում է այն պայմաններում, երբ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններն արդեն մեկ տարուց ավելի է՝ գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո։
Այս փաստաթուղթը չի արտահայտում նաև արցախահայության կամքը։ Մասնավորապես տեքստի մեջ տեղ գտած «տեղակայման գոտի» արտահայտությունն ամբողջովին ներկայացնում է ադրբեջանական դիրքորոշումը։ Որևէ փաստաթուղթ, որը չի արտահայտում տեղաբնիկ ժողովրդի՝ իր հողում ապրելու իրավունքը, դուրս է որևէ միջազգային նորմից։
Ադրբեջանի նախագահի երազանքը՝ տեսնել Արցախն առանց հայերի, դեռ երկար է բախվելու Արցախի ժողովրդի դիմադրությանը։ Հողը, որտեղ ապրում է Արցախի ժողովուրդը, «տեղակայման գոտի» չի կարող լինել որևէ մեկի համար։ Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի անմիջական ներգրավվածության»։

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
27307.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
54407.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
39506.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
57604.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
49704.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
48704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
46104.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
42803.11.2026, 15:42