Զինծառայողը կալանավորվել է՝ ծառայակցի սպանության և իր առողջությանը վնաս պատճառելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է պահեստազորային շարքային զինծառայողի կողմից ծառայակցի սպանության և իր առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պահեստազորային զինծառայող շարքայինին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 528-րդ հոդվածի 1-ին մասով, և որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ․ հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել էր համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ, որի ընթացքում ինքնաձիգից կրակահերթ էր արձակել և վերջինիս գլխի շրջանում պատճառել մահացու հրազենային վնասվածք, ինչից հետո կրակել էր նաև իր ոտքին՝ պատճառելով հրազենային վիրավորում:
Նախաքննությունը շարունակվում է։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
128Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
274Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
38907.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
77707.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
48606.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
65204.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
55104.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
54004.11.2026, 12:06