«Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է»․ Էբրահիմ Ռայիսի

Իրանում Հայաստանի և Իրանի առաջնորդները հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Էբրահիմ Ռայիսին, մասնավորապես, նշել է. «Բարի գալուստ եմ մաղթում Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետին և իրեն ուղեկցող պատվիրակության անդամներին: Կասկած չունեմ, վստահ եմ, որ պարոն վարչապետի այցելությունը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:
Հարևանության քաղաքականությունը մեր գլխավոր քաղաքականություններից է, և այս ամիսների ընթացքում մի քանի հանդիպումներ ենք ունեցել պարոն Փաշինյանի հետ: Այդ հանդիպումների և այսօրվա այցի ընթացքում մենք շեշտել ենք երկու երկրների միջև կապերի զարգացման կարևորությունը՝ հատկապես տնտեսական, առևտրաշրջանառության, քաղաքական և անվտանգության ոլորտներում:
Մենք նախորդ ամիսների ընթացքում Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում ունեցել ենք 43 տոկոս աճ, բայց նպատակադրումը, թիրախը 3 մլրդ դոլարն է: Այս նպատակին հասնելն անպայման կիրականանա: Երկու երկրների միջև լավ հարաբերությունները, վստահ եղեք, հանգեցնելու են տարածաշրջանում հարաբերությունների և անվտանգության ամրապնդմանը:
Կովկասյան տարածաշրջանն Իրանի պատմական անցյալի մշակութային և քաղաքակրթության մի մասն է, և մենք շատ զգայուն ենք այդ տարածաշրջանի նկատմամբ: Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը շատ մեծ կարևորություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար: Պարոն Փաշինյանի հետ ունեցած բանակցություններում եկանք եզրակացության, որ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն: Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է:
Տարածաշրջանի համագործակցություննն է, որ երաշխավորելու է երկրների միջև ամբողջական և հարատև խաղաղություն: Հուսով եմ՝ այն համաձայնությունները, որ կայացել են այս այցի ընթացքում և որոշվել է, որ երկու երկրների պատասխանատուները պետք է ջանք չխնայեն այդ համաձայնություններն իրականացնելու ուղղությամբ, կնպաստեն մեր հարաբերությունների հետագա զարգացմանը, և մենք երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ականատեսը կլինենք: Եվս մեկ անգամ ողջունում եմ բարեկամ և հարևան Հայաստանի վարչապետին և իրեն ուղեկցող պատվիրակության անդամներին»:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
27307.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
54407.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
39506.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
57604.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
49704.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
48704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
46104.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
42803.11.2026, 15:42