Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը նոր ղեկավար ունի

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկը նոր ղեկավար ունի
314
Երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2022 թ., 19:48

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի առաջարկությամբ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը նշանակվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Լաերտ Շեյրիի Գրիգորյանը մինչ այս զբաղեցնում էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը: