Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել մարզային մի շարք պատմամշակութային օբյեկտների

Օրերս տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարությանը կից գործող փորձագիտական հանձնաժողովի երրորդ նիստը, որի ընթացքում նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել մարզային մի շարք պատմամշակութային օբյեկտների:
Հանձնաժողովի որոշմամբ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոնի շենքը, Արարատի (Լանջառ գյուղ) և Սյունիքի (Նորավան գյուղ) մարզերում գտնվող մ.թ.ա. 2-1 հազարամյակի դամբարանադաշտերը, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի երեք խաչքարերը (XII-XIII դդ.), Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մշակույթի տունը (Էներգետիկների պալատ, XX դ.) և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող «Կաբարդինսկի» զորանոցի տարածքում առկա երեք կառույցները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ կառավարության հաստատմանը և կընդգրկվեն պատմության և մշակույթի հուշարձանների համապատասխան ցուցակներում:
Նիստում քննարկվել է նաև 25 հուշարձանների պահպանական գոտիների նախագծերին համաձայնություն տալու հարցը: Դրանցից տասներկու նախագծերի վերաբերյալ դիտողություններն աշխատանքային կարգով ներկայացվել են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Դրական եզրակացություն են ստացել պատմության և մշակույթի այնպիսի կարևորագույն հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, որոնցից են Սևանի վանքը (9-20-րդ դդ.), Վանեվանքը (10-14-րդ դդ.), «Սև բերդ» (19-րդ դ.) ամրոցը, Զորաց քարեր բնակատեղին (մ.թ.ա. 3 հազ. վերջ-1 հազ. 2-րդ կես) և այլն:
Ըստ սահմանված կարգի՝ նշված գոտիների նախագծերը կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ







Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
21Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
139Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
18717.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
30916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
114215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
59813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57712.09.2026, 23:54