Քադիրովը խոստացել է Զելենսկիին հավաքարար նշանակել Պուտինի պողոտայում
![]() 686 Չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2022 թ., 23:42 Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Telegram-ի իր ալիքում աուդիո հաղորդագրություն է հրապարակել, որում վստահեցրել է, որ ռուսական զորքերը շուտով հաղթելու են Ուկրաինայի զինված հակամարտությունը։ «Մենք Զելենսկի սատանային կբերենք Գրոզնի և նրան կնշանակենք Պուտինի պողոտայի գլխավոր հավաքարար, նա գիշեր-ցերեկ մաքրելու է այս պողոտան»,- ասել է Քադիրովը։ Քադիրովը նաև մեկնաբանել է ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները, թե ինքը Չեչնիայի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատել է Ախմատի հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար Ապտա Ալաուդինովին։ Քադիրովը Ալաուդինովին անվանել է «սիրելի եղբայր» և ասել, որ Ախմատի հատուկ նշանակության ջոկատի զինվորները «չունեն ոչ պաշտոն, ոչ կոչում, ոչ շքանշան, ոչ մեդալ, այլ միայն այն ուղին», որը սկսել է Չեչնիայի ղեկավար Ախմաթ Քադիրովի հայրը։ |
«Շահագրգռված ենք, որպեսզի մեղավորները բացահայտվեն». Արմեն Գալջյան
7410:36«Նկարի հետ կապ չունեմ, բայց կնոջս այն դուր է եկել»․ Թրամփ
12210:27«Արտաշատում 4 ժամում թափվել են ամսական նորմայից 1,5 անգամ ավելի տեղումներ»․ Գագիկ Սուրենյան
11810:18«Պատասխանատուները գործող իշխանություններն են». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
10109:54«Երեկ ՔՊ-ն «խրախուսեց» բռնությունը, դրան հաջորդեց մյուս դեպքը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
16909:42«Ինչ տաք՝ ստանալու եք ավելի ուժգին». Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14409:18Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել. «Ժողովուրդ»
15709:06«Սա Գևորգ Ստեփանյանի գործունեությանն ի պատասխան արված քայլ է». Անդրանիկ Թևանյան
13508:48