Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Արցախի նախագահը պետք է երդվի, որ պատրաստ է անձնազոհության». Արթուր Թովմասյան

«Արցախի նախագահը պետք է երդվի, որ պատրաստ է անձնազոհության». Արթուր Թովմասյան
639
Հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2022 թ., 17:24

«Եթե այս լեռնային երկրում մեզ հաջողվեց հերթական անգամ հանրաքվե անցկացնել, համապետական ընտրություններ անցկացնել, նշանակում է՝ այս աշխարհատարածքը, որպես անկախ պետություն, կայացել է: Ամենակարևորը՝ երդումը. Արցախի նախագահը երդվում է, որ պաշտպանելու է Արցախի տարածքային ամբողջականությունը, ժողովրդի անվտանգությունը: Կարծում եմ՝ Արցախի նախագահը պետք է երդվի, որ ինքը պատրաստ է անձնազոհության, ու ցանկացած պաշտոնյա երկրի, պետք է զինվորի երդում տա»,- Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ, հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: