Հավատարմություն, խիզախություն, նվիրվածություն. հայկական գամփռը Երևանում

Երևանի Օղակաձև այգում կարելի է հանդիպել հայկական գամփռի, սակայն այս շունը, ի տարբերություն իր սարեցի ցեղակիցների, անվտանգ է, քանի որ ընդամենը բրոնզե քանդակ է: Քանդակը տեղադրվել է 2018 թվականին։ Քանդակագործն է Լևոն Թոքմաջյանը։ Քանդակը նվեր է Ամստերդամի հայ համայնքի կողմից Երևանին: Քանդակի պատվանդանի վրա գրված են բոլոր այն հատկանիշները, որով աչքի են ընկնում այս շները՝ հավատարմություն, նվիրվածություն, արժանապատվություն, մեծահոգություն, խիզախություն և այլն:
Հայկական գամփռները նաև Գելխեղդ անվամբ են հայտնի, որոնց հազարամյակներ շարունակ բուծել են հայկական լեռնաշխարհում և համարվում են հայ ժողովրդի հպարտություններից մեկը:
Սակայն քչերն այսօր գիտեն, թե որքան մեծ արժեք են ունեցել այս շները դեռ հին ժամանակներից սկսած: Հայտնի է, որ Հայաստանի տարբեր շրջաններում գամփռ ձեռք բերելու համար տարբեր գին են վճարել, օրինակ Մնձուրի լեռներում մեկ ցեղական շան գինն էր 40 կոտ (640 կգ) ցորեն կամ մեկ ձի, կամ մեկ կթան կով՝ հորթը հետը, կամ 10 ոչխար՝ գառներով: Այնտեղ մեկ ցեղական շան համար կարելի էր վճարել նաև 80 կգ մեղր, կամ 80 կգ յուղ, կամ նույնքան բուրդ: Իսկ օրինակ Սասունում մեկ գելխեղդ շան համար վճարում էին նոր ծնած 10-12 ոչխար:
Իրականում, սակայն, գամփռ շան գինը շատ ավելի մեծ էր։ Գամփռի վրա զենք բարձրացնելն ու սպանելը հավասար էր մարդասպանության:
2011 թվականից Միջազգային Կինոլոգիական Միության կողմից հայկական գելխեղդի՝ գամփռի ստանդարտին շնորհվել է Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ և գրանցվել է 204 համարի ներքո:


Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
21Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
139Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
18717.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
30916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
114215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
59813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57712.09.2026, 23:54