«Այս իրողությունն է հնարավորություն ընձեռում Երևանին և Բաքվին մանևրելու». Արմեն Պետրոսյան
![]() 230 Շաբաթ, 05 նոյեմբերի, 2022 թ., 02:06 Արևելագետ Արմեն Պետրոսյանի գրառումը. «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում կիրառվող առանձին ձևակերպումներում, կարգավորման ուղղությամբ պատասխանատու պաշտոնյաների հանդիպումների ամփոփիչ հայտարարություններում ամենաառարկայական սահմանումները վերաբերում են ոչ թե առկա խնդիրների վերաբերյալ երկկողմ պայմանավորվածությունների ձեռքբերմանը, այլ՝ բանակցային միջնորդական ձևաչափերի միջև պարիտետի պահպանմանը։ Ամենավերջին օրինակը նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի ունեցած Մհեր Գրիգորյան-Շահին Մուստաֆաև ձևաչափի հանդիպման ամփոփիչ հայտարարությունն է. «Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները»։ Միևնույն հանձնաժողովը տարբեր անվանումներ ունի՝ ըստ բրյուսելյան և մոսկովյան հարթակների։ Նաև այս երկիմաստության իրողությունն է հնարավորություն ընձեռում Երևանին և Բաքվին՝ ըստ անհրաժեշտության մանևրելու, հետևաբար նաև վերջնական պայմանավորվածություններից խուսափելու հարցում»: Աղբյուրը` Արմեն Պետրոսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
