Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր Արտակ Արտյոմի Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին:
Պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին»Ա նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝
1) առողջապահության նախարար.
2) արդարադատության նախարար.
3) արտաքին գործերի նախարար.
4) գյուղատնտեսության նախարար.
5) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.
6) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.
7) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.
8) քաղաքաշինության նախարար.
9) ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարին վերապահված են նաև Արցախի Հանրապետության պետական կառավարման հետևյալ մարմինների ղեկավարների գործունեության համակարգման գործառույթներ՝
· պետական վերահսկողական ծառայության պետի,
· կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի,
· նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի,
· պետական եկամուտների կոմիտեի նախագահի,
· պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահի,
· ջրային կոմիտեի նախագահի:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
27007.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
53907.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
39206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
57304.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
49504.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
48504.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
45904.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
42603.11.2026, 15:42