Գուրգեն Մելիքյանն ընթերցեց հայտարության տեքստը
![]() 366 Շաբաթ, 05 նոյեմբերի, 2022 թ., 18:42 ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի գնդապետ Գուրգեն Մելիքյանը Ֆրանսիայի հրապարակում ընթերցեց ընդդիմության հայտարարության տեքստը. «Ողջունում ենք արցախահայ մեր քույրերի ու եղբայրների՝ պայքարը շարունակելու կամքը: Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս գաղափարն է Արցախի Հանրապետության անկախության հռչակագրի հիմքում և մենք այն պաշտպանելու ենք ամեն գնով: Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ամրագրված դրույթների կյանքի կոչումը, սպառնում է հայկական Արցախի գոյությանը, արցախահայերի անօտարելի իրավունքների իրացմանը, մեր երկիրը ներքաշում է աշխարհաքաղաքական արկածախնդրության, փչացնում մեր հարաբերությունները դաշնակից ու բարեկամ երկրների հետ, բերում է նոր պատերազմ, կորուստներ և կապիտուլյացիա: Հայատանը չպետք է հայտնվի Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետում: Արտաքին կողմնորոշումների քաղաքականությունը Ղարաբաղյան հանրապետության կարգավորման հիմքում դնելը խիստ վտանգավոր է և անընդունելի: Մենք կողմ ենք հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայց՝ առանց նախապայմանների, ուժի կիրառման, կամ դրա սպառնալիքի: Զանգեզուրի միջանցքը պահանջելու՝ թուրք -ադրբեջանական պահանջը չունի որևէ իրավական հիմք: Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները, վերադարձնի հայ ռազմագերիներին, պահվող այլ անձանց, դուրս բերի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից: Թուրքիան չպետք է Հայաստանի Հանրապետության հետ խոսի վերջնագրերի լեզվով, մեր առաջնային խնդիրները պետք է լինեն հանրային համերաշխության ապահովումը, բանակի վերականգնումը, Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ համաձայն ՀՀ գերագույն խորհրդի՝ 1992 թվականի հունիսի 8-ի որոշման՝ ՀՀ համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթութ, որտեղ ԼՂՀ նշված կլինի Ադրբեջանի կազմում: Մենք արձանագրում ենք՝ ներկայում հայ ժողովդրի թիկունքում բանակցվում են մեզ համար սկզբունքային և ճակատագրական նշանակություն ունեցող հարցեր: ՀՀ օրվա իշխանությունը՝ ամբողջությամբ դրժելով իր իսկ նախընտրական խոստումնեը և կառավարության ծրագիրը, այդ բանակցություններում գնում է Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախի գոյությունը հարցականի տակ դնող պայմանավորվածությունների: Այդ բանակցությունները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին, քանի որ ընթանում են Ադրբեջանի կողմից ուժի կրառման և դրա սպառնալիքի պայմաններում: Մենք հայտարարում ենք, որ ՀՀ սահմանադրության ներպետական օրինական ընթացակարգերի և միջազգային իրավունքի նորմերի խախտումով Հայաստանի օրվա իշխանությունների՝ գրավոր թե բանավոր հայտարարությունները, խոստումները, համաձայնությունները չունեն որևէ իրավական ուժ և անխուսափելի իշխանափոխությունից անմիջապես հետո դիտվելու են ԱՌ ՈՉԻՆՉ: Մեր համոզմամբ, Հայաստանը միջազգային հարաբերություններում պետք է հանդես գա նոր բանակցողով: Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ հայ ժողովրդին՝ չտրվել հիասթափության ու հոռետեսության, պատրաստ լինել՝ պայքարելու հանուն Հայաստանի, Արցախի, հանուն մեր երկրի անվտանգության ու բարեկեցիկ ապագայի: 5 նոյեմբերի, 2022թ., Ֆրանսիայի հրապարակ»: |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
