Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Բնակարան վարձով տալու պատրվակով ՌԴ քաղաքացուց խաբեությամբ 660․000 դրամ է ստացել

Բնակարան վարձով տալու պատրվակով ՌԴ քաղաքացուց խաբեությամբ 660․000 դրամ է ստացել
373
Երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2022 թ., 18:33

Նոյեմբերի 6-ին ոստիկանությունում հաղորդում տված 27-ամյա ՌԴ քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 2-ին, բնակարան վարձակալելու պատրվակով, 660 000 դրամ է փոխանցել «Լիստ.ամ» կայքում Էրիկ Կ. ներկայացած տղամարդուն, սակայն նա որևէ գործողություն չի արել՝ խաբեությամբ տիրանալով փողին: Այս մասին հայտնում է ոստիկանությունը։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են նշված արարքը կատարողի ինքնությունը: 28-ամյա երիտասարդը Հյուսիսային պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:

Նա, նախապատրաստված նյութերով, ներկայացվել է նախաքննական մարմին: