Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Ի հայտ է եկել Պողոս Պողոսյանի սպանության նոր հանգամանք

Ի հայտ է եկել Պողոս Պողոսյանի սպանության նոր հանգամանք
341
Երեքշաբթի, 08 նոյեմբերի, 2022 թ., 10:12

Երևան քաղաքի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետների կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն է տրվել. այս փաստով 2022 թվականի հոկտեմբերի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ:

Եթե նախկինում փորձագետները պնդել էին, թե Պողոսյանի գանգուղեղային վնասվածքը հնարավոր է առաջանար վայր ընկնելու և գլուխը զուգարանակոնքին հարվածելու հետևանքով, նոր նշանակված փորձաքննությամբ այդ տեսակետն ամբողջությամբ հերքվել է: Այս մասին հայտնում է դատախազությունը:

Կա նույնիսկ ատրճանակի կոթով հարվածելու տվյալ. ի հայտ է եկել Պողոս Պողոսյանի սպանության նոր հանգամանք