Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելն ապատեղեկատվություն է

Փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը նախօրեին «Facebook» սոցիալական ցանցում գրառում է արել՝ նշելով. «Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի, քննության առնելով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնի քննչական բաժնի պետի տեղակալի կողմից ներկայացված միջնորդությունը Էրիկ Ալեքսանյանի ու իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին, որոշեց այն մերժել»:
Շփոթմունքի կամ դիտավորության արդյունքում զանգվածային լրատվության միջոցներում և սոցցանցերում լուրեր են տարածվում, թե փաստաբան Է. Ա-ի նկատմամբ կալանքի երկարաձգման միջնորդությունն է մերժվել, հետևապես փաստաբան Է. Ա-ն ազատ է արձակվելու:
Գլխավոր դատախազությունը հարկ է համարում տեղեկացնել, որ փաստաբանի գրառումը վերաբերում է մեկ այլ քրեական վարույթի շրջանակում մեկ այլ անձի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելու մասին որոշմանը: Նշված գործով Է. Ա-ն հանդիսացել է պաշտպան և այն որևէ առնչություն չունի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 19-ի որոշման հետ, որով բավարարվել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը, և փաստաբան Է. Ա-ի նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառվել է երկու ամիս ժամկետով:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
26507.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
53007.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
38806.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
56904.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
49304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
48304.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
45704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
42403.11.2026, 15:42