Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Ասվածիս համար փաստեր շատ կան». Արտակ Զաքարյան

«Ասվածիս համար փաստեր շատ կան». Արտակ Զաքարյան
263
Չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2022 թ., 17:18

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրում է. «Հայաստանի ռևանշիստական ուժերից ամենաշատը վախենում են երկու մարդ՝ Իլյհամը և Նիկոլը: Խիստ տրամաբանական վախեր են:

Նիկոլը վախենում է, որովհետև կորցնելու է իշխանությունը և բացահայտվելու է հայրենիքի դեմ գործած իր քաղաքական հանցանքների ողջ ծավալը: Արդյունքում՝ պարզ է, թե ինչ է լինելու:

Իլհամ Ալիևը վախենում է, որովհետև կորցնելու է իր ազդեցությունը Հայաստանի վրա և գործ է ունենալու իրավիճակը հօգուտ Հայաստանի փոխելու, և զարգացումները հետ շրջելու ունակ ուժերի հետ: Նա հասկանում է, որ ապագայում հավանական է լինեն այնպիսի գլոբալ զարգացումներ, որի պարագայում, ազգային շահերով առաջնորդվող ՀՀ-ն կկարողանա հետ պտտել պատմության անիվն ու Ադրբեջանին նորից կանգնեցնել կոտրած տաշտակի առաջ: Նման իրավիճակ 90-ականներին արդեն եղել է:

Ազերիներին օդ ու ջրի պես պետք է Փաշինյանը, որպես դավաճանության, Հայաստանը ներսից պառակտելու, թույլ ու տկար պահելու, ազգանպաստ գործեր չձեռնարկելու, կեղծիքով մարդկանց հիմարացնելու և կապիտուլյացիայի պատրաստ կերպար:

Հետևաբար պաշտոնական Բաքուն իր բոլոր ելույթներում շարունակելու է քննադատել Հայաստանի ընդդիմությանը՝ մեղադրելով վերջինիս ռևանշի մեջ: Իսկ կապիտուլյանտ Փաշինյանին ատամներով են պահելու՝ մինչև Հայաստանի պետականության վերջին շունչը: Նիկոլի միջոցով նրանք սպանելու են հայոց պետականության ու հայ ժողովրդի անվտանգության բոլոր շանսերը:

Ասվածիս համար փաստեր շատ կան, բայց լավագույն ապացույցը՝ նոյեմբերի 9-ն է»:

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան