Պեմզաշենի տներից մեկում մոր և 2 անչափահաս երեխաների դիեր են հայտնաբերվել

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում տներից մեկում հայտնաբերվել է երեք դի՝ մայրն իր երկու անչափահաս երեխայի հետ:
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 12։25-ի սահմաններում, ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որի բնակիչները չէին արձագանքում դռան և հեռախոսի զանգերին։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը և հատակին հայտնաբերել 3 դի:
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ դիերի վրա եղել են կտրող-ծակող վերքեր:
«Նախնական տվյալներով՝ սպանությունները կատարվել են սուր կտրող-ծակող գործիքի գործածությամբ: Երեք դիերի դեպքում էլ այդպես է: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ սպանություն, անչափահասի սպանություն հատկանիշներով: Այս պահին դեպքի վայրում ակտիվ աշխատանքներ են իրականացվում օպերատիվ քննչական մարմինների կողմից», - նշել է դատախազը:
Դատախազության տեղեկություններով՝ ընտանիքի հայրը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ:
«Կա տեղեկություն, որ հայրը երկրում չէ, բայց այս պահին ամեն ինչ ստուգվում է», - նկատել է դատախազն՝ ընդգծելով, որ այս պահին նաև հստակ չէ, թե դեպքը կոնկրետ երբ է տեղի ունեցել:
«Մայրն աշխատել է Արթիկի հիվանդանոցում: Ըստ նախնական տվյալների՝ գործընկերները, անհանգստանալով, որ աշխատանքի չի եկել, փորձել են հարևաններից ճշտել: Հարևաններն էլ, երբ տեսել են, որ տան դուռը չեն բացում, ահազանգել են 911», - մանրամասնել է Գուրգեն Գրիգորյանը:

Պաշտոնյաների ամսական աշխատավարձերը կհասնեն միլիոնավոր դրամների
139Երեկ, 21:18
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
203Երեկ, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
223Երեկ, 20:00
Կրակովի ահաբեկչության հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 5 երկրի քաղաքացի
234Երեկ, 19:12
Բաքվում և Ապշերոնյան թերակղզում ուժգին հեղեղումներ են
122Երեկ, 18:36
29-ամյա երիտասարդը մահացել է. սպանության կասակածյալը 25-ամյա երիտասարդ է
138Երեկ, 18:24
Կրակովում ահաբեկչական հարձակում կատարած տղամարդը տանը սպանել է ծնողներին և քրոջը
267Երեկ, 12:43
Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. վարորդը տեղում մահացել է
189Երեկ, 10:24