ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հիասթափություն է հայտնել Արցախի դեմ 2020 թ. ագրեսիայի մասին Արզու Ալիևայի ֆիլմի ցուցադրության կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորին հիասթափություն է հայտնում Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի (ВДНХ) տարածքում 2022 թ. նոյեմբերի 9-ին ադրբեջանցի կինոպրոդյուսեր Արզու Ալիևայի՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խաղաղ բնակչության դեմ 2020 թ. աշնանը ձեռնարկված ագրեսիայի մասին նկարահանված ֆիլմի ցուցադրության կապակցությամբ: Այս մասին նշված է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ֆեյբուքյան պաշտոնական էջում: «Տվյալ գործողությունը դիտարկում ենք որպես բացահայտ սադրանք, որն ուղղված է ազգամիջյան տարաձայնությունների հրահրմանը և վերջին տարիներին գործադրված բազմաթիվ ջանքերի խափանմանը, որի նպատակը ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի տարածքում երկու երկրների համայնքների միջև հետագա լարվածություն թույլ չտալն էր: «Շուշա՛ (Շուշի քաղաքի ադրբեջաներեն անվանումը - խմբ.), դու ազատ ես» օդիոզ վերնագրով վավերագրական ֆիլմն ադրբեջանական քարոզչության հերթական հայատյաց արտադրանքն է, որը ոչ միայն վիրավորում է ՌԴ տարածքում բնակվող մեծաթիվ հայ համայնքի, Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում նրանց հայրենակիցների զգացմունքները, այլև ակնհայտ ուղեցույց է ադրբեջանական երիտասարդության համար, որին շարունակում են կրթել ատելության և այլատյացության սերմանմամբ»,- նշել են դեսպանատանը։ Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան՝ ակնհայտ է, որ նման գործողություններով ադրբեջանական կողմը միջազգային հանրության աչքում փորձում է արդարացնել ինչպես 2020 թ. պատերազմի, այնպես էլ 2021-2022 թթ. հետագա իրադարձությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների և նրանց պաշտպանների դեմ իրականացված ծանրագույն պատերազմական հանցագործությունները, ագրեսիայի ընթացքում գրավված Լեռնային Ղարաբաղի տարածքի մի մասում շարունակվող վանդալիզմի գործողությունները: Նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը միտումնավոր իր տաղավարի հարթակ է ընտրել Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնը՝ նպատակ ունենալով վարկաբեկել ոչ միայն բոլորի սիրելի ցուցահանդեսային կենտրոնը, որը քարոզում է ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության գաղափարները, այլև այն երկիրը, որի ջանքերի շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են ընտրել դեպի խաղաղություն և բարիդրացիություն տանող ճանապարհը:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
26507.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
53007.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
38806.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
56904.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
49304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
48304.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
45704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
42403.11.2026, 15:42