Զենքին նվիրված բացառիկ ցուցադրություն՝ պատմության թանգարանում

Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը գրառում է կատարել իր էջում. «Հայաստանի պատմության թանգարանում հայկական զենքին նվիրված մի բացառիկ ցուցադրություն են կազմակերպել։
Բազմաթիվ տպավորիչ ցուցադրանմուշների մեջ առանձնանում էր 17-րդ կամ 18-րդ դարում պատրաստված այս պողպատե ընտիր երկսայրի թուրը, որը թանգարան է բերվել Ս. Էջմիածնից 1930-ական թթ. սկզբին։ Թե այն ինչպե՞ս և որտեղի՞ց է հայտնվել Մայռ Աթոռում՝ առայժմ հայտնի չէ։ Այս ուղղությամբ արժի պրպտումներ կատարել ինչպես Ս. Էջմիածնի գանձերին նվիրված գրականության մեջ և տարատեսակ այցելուների հուշերում, այնպես էլ Մատենադարանի կաթողիկոսական դիվանում։ Այս թուրը 17-18-րդ դարերի հայ զինագործության պահպանված եզակի նմուշներից է, թերևս՝ ամենից նշանավորը։ Հաճելի անակնկալ էր կից պատին տեսնել «Հայ զինվորականության պատվո վարքականոնի» գլխավոր դրույթները՝ քաղված իմ համանուն գրքից։
Բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել այս հրաշալի ցուցահանդեսը։ Ի դեպ, կողքի սրահում գործում է Քարե դարին նվիրված մեկ ուրիշ շատ հետաքրքիր ցուցադրություն, որտեղ դրված է նաև աշխարհի ամենահին կաշվե կոշիկը՝ և՛ բնօրինակը, և՛ ժամանակակից վերականգնումը։
Հ. գ. Առհասարակ, անհրաժեշտ է ստեղծել Հայոց ռազմական պատմության մի առանձին մեծ թանգարան, ինչի մասին քանիցս խոսել եմ»։

«Սանահինի կամուրջն է. քար առ քար մեր պատմությունը քանդվում է». Լևոն Ջավախյան
6322:12
«Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ընդդեմ եկեղեցու, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն շտապում է Սուրբ Էջմիածին». Վահագն Ավագյան
6521:24
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին (լուսանկար)
6721:06
Կուրմուխի տաճարից մինչև Գանձակի դռներ․ պատմական ժառանգության շուրջ նոր բանավեճ Ադրբեջանի և Վրաստանի միջև
7019:30
Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
51729.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
62428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
259024.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
86823.09.2026, 23:24