Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Վիճակը հուսադրող չէ». Դավիթ Գրիգորյան

«Վիճակը հուսադրող չէ». Դավիթ Գրիգորյան
187
Ուրբաթ, 11 նոյեմբերի, 2022 թ., 12:00

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը գրում է. «Ի՞ՆՉ Է ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆԵԼՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ
Փաշինյանն այսօր՝ ժամը 20:00-ին, ուղիղ եթերում կպատասխանի Հանրային հեռուստաընկերության հարցերին։
Սա, ավանդաբար, մի վատ բանի մասին կարող է խոսել․ վիճակը հուսադրող չէ։ Փաշինյանը մի այսպիսի եթեր էլ ունեցավ այս տարի հուլիսի 27-ին՝ սեպտեմբերի 13-ի դեպքերին ընդառաջ, երբ երկու ժամ պատմեց, թե որքան բուրդ է իրավիճակը։ Այս անգամ ևս, կարծում եմ, չի գալիս եթեր, որ պատմի, թե որքան պայծառ է ամեն բան։
Այս եթերին ընդառաջ Փաշինյանն արդեն մի թվիթ արել է, որտեղ ասում է, թե Ալիևն ինքն է խախտում սեփական խոստումը՝ չկիրառել ուժ։ Ասել է, թե արդեն հստակ ուրվագծվում է, որ Ալիևը կրկին գնում է նման ճանապարհով։ Սրա վառ ապացույցն է ապատեղեկատվությունը, թե Արցախի բանակը կրակել է ադրբեջանական նաֆարի ուղղությամբ, և որ հայկական զինված ուժերը, իբրև կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչին ի պատասխան նաֆարը ականանետերով պատասխանել է։
Բաքվում կրկին շատ առատ հող են նախապատրաստում հարձակման համար։ Այս եթերը լինելու է նախազգուշացում առ այն, որ ոչինչ էլ նորմալ հունով չի ընթանում ու պետք է պատրաստ լինել հերթական սադրանքին։
Հ․Գ․ Թե ասա, ո՞վ չգիտեր, որ էսպես էլ լինելու է։ Հօ, մեհրիբանի հավատարիմ մարդը ԵՄ դիտորդների գալով մա՞րդ էր դառնալու»:

Աղբյուրը`   Դավիթ Գրիգորյան