Մամիկոն Ասլանյանն իրեն քաղբանտարկյալ է համարում. հարցազրույց՝ դատարանից. «Ժողովուրդ»
![]() 249 Շաբաթ, 12 նոյեմբերի, 2022 թ., 09:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ 1 տարի կալանքի տակ գտնվող «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի՝ Վանաձորի համայնքապետի հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանը իրեն քաղբանտարկյալ է համարում: Այս մասին նա հայտարարել է մեզ հետ զրույցում: Հարցին, թե այս ամիսների ընթացքում արդյոք հասկացել է, թե որն է իր մեղքը, որ կալանքի տակ է, Մամիկոն Ասլանյանը պատասխանել է. «Ընտրվել եմ, երևի թե դա էր իմ մեղքը»։ Ինչպես հայտնի է, 11 ամիս առաջ՝ դեկտեմբերի 4-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ, որոշել էր բավարարել ՀՀ ՔԿ-ի միջնորդությունը «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի՝ Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելու որոշումը: Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
